«Ատլետիկոն» պարտվեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։ Հանդիպման միակ գոլը 82-րդ րոպեին Սեդրիկ Բակամբուի արդյունավետ փոխանցումից հետո խփեց Ռոբերտո Սորիանոն։

Այս հաղթանակից հետո «դեղին սուզանավն» ունի 60 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն» մնաց 68 միավորով՝ երրորդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում