ՊՍԺ-ն ու Կավանին նոր պայմանագիր են կնքել (լուսանկարներ)

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը,- հայտնում է փարիզցիների պաշտոնական կայքը:

«Էդիսոնը հիմա աշխարհի լավագույն գոլահարն է: Նա մտնում է Եվրոպայում հանդես եկող բարձրակարգ հարձակվողների էլիտ խումբ: Կավանին կրքոտ սիրով է կապված ՊՍԺ-ի, Փարիզի ու թիմի երկրպագուների հետ: Նա ակումբի պատմության մեջ է մտնելու»,- ասել է փարիզցիների նախագահ Նասեր էլ Խելայիֆին:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 32 խաղում ուրուգվայցին 31 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում