ԱՊԼ-ի պատմության գոլային փոխանցումներ. Ֆաբրեգասը բարձրացավ երկրորդ տեղ

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը գոլային փոխանցում է կատարել Անգլիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ տնային խաղում (4:2): Կատալոնացու օգնությամբ աչքի է ընկել Դիեգո Կոստան:

Պրեմիեր լիգայում դա Ֆաբրեգասի 103-րդ գոլային փոխանցումն էր,- տեղեկացնում է «Opta»-ն:

Այսպիսով, ԱՊԼ-ի պատմության (սկսած 1992 թվականից) ընթացքում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած խաղացողների հաշվարկում կատալոնացի ֆուտբոլիստը բարձրացավ երկրորդ հորիզոնական: Փետրվարին Ֆաբրեգասը շրջանցել էր Ուեյն Ռունիին (101), իսկ երեկ նաև Ֆրենկ Լեմպարդին (102):

Այդ ցուցակը վստահորեն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը (162):

Հետևեք մեզ նաև Telegram-ում