«Դեպորտիվո» – «Ռեալ». Մադրիդցիների հայտացուցակը

Այսօր` ապրիլի 26-ին տեղի կունենա Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Դեպորտիվո» – «Ռեալ» հանդիպումը:

Մադրիդիցները ներկայացրել են իրենց հայտացուցակը, որում բացակայում են կիսապաշտպան Թոնի Կրոսի ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունները: Ըստ «Marca» պարբերականի տվյալների, այդ ֆուտբոլիստներին հանգստի հնարավորություն է տրվել:

Հայտացուցակ է վերադարձել վնասվածքից ապաքինված Ռաֆայել Վարանը, ով, հավանաբար, կփոխարինի որակազրկված Սերխիո Ռամոսին:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գալիսացիների դեմ խաղին հետևյալ ֆուտբոլիստներին է հայտավորել.

Դարպասապահներ – Նավաս, Կասիլյա։

Պաշտպաններ – Կարվախալ, Վարան, Նաչո, Մարսելո, Դանիլո, Տեխերո։

Կիսապաշտպաններ – Կազեմիրո, Կովաչիչ, Մոդրիչ, Իսկո, Խամես, Ասենսիո։

Հարձակվողներ – Վասկես, Մարիանո, Բենզեմա, Մորատա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում