ԱՊԼ. Ո՞ր ֆուտբոլիստի գոլերն են ամենաշատ միավորները բերում

Անգլիայի առաջնության 34-րդ տուրի «Սաութհեմփթոնի» հետ խաղում «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան դուբլի հեղինակ է դարձել: Նրա գնդակներից մեկը հաղթական է դարձել:

Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում 28-ամյա ֆուտբոլիստը 19 գոլ է խփել, որոնք լոնդոնցիներին 15 միավոր են բերել,- տեղեկացնում է «Opta»-ն: Այդ ցուցանիշը լավագույնն է ԱՊԼ-ում:

«Թոշակառուները» վաստակել են 78 միավոր և 7 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում