MLS-ի ամենաբարձր վարձատրվող խաղացողները. որքա՞ն են ստանում Մովսիսյանն ու Արշակյանը

MLS-ի ֆուտբոլիստների արհմիությունը հրապարակել է լիգայի բոլոր խաղացողների աշխատավարձերի մասին տեղեկություններ:

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն «Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Կական է, ով տարեկան ստանում է 7,17 միլիոն դոլար: 35-ամյա բրազիլացուն հետևում է «Տորոնտոյի» ռմբարկու Սեբաստիան Ջովինկոն` 7,12 միլիոն:

Ամենաբարձր վարձատրվողների թոփ-10-ը հետևյալ տեսքն ունի.

1. Կակա («Օրլանդո Սիթի») – 7,17 միլիոն դոլար
2. Սեբաստիան Ջովինկո («Տորոնտո») – 7,12
3. Մայքլ Բրեդլի («Տորոնտո») – 6,5
4. Անդրեա Պիրլո («Նյու Յորք Սիթի») – 5,9
5. Դավիդ Վիլյա («Նյու Յորք Սիթի») – 5,6
6. Ջովանի Դոս Սանթոս («Լոս Անջելես Գելեքսի») – 5,5
7. Բաստիան Շվայնշտայգեր («Չիկագո») – 5,4
8. Ջոզի Ալտիդոր («Տորոնտո») – 4,9
9. Կլինտ Դեմփսի («Սիեթլ») – 3,9
10. Դիեգո Վալերի («Պորտլենդ») – 2,6

Նախորդ տարվա ցուցակից դուրս են մնացել Ֆրենկ Լեմպարդն ու Սթիվեն Ջերարդը, ովքեր ավարտել են կարիերաները:

«Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող Յուրա Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմում է 1 միլիոն 973 հազար դոլար: «Չիկագո Ֆայրի» հարձակվող Դավիթ Արշակյանը տարեկան ստանում է 178 հազար դոլար:

Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում