ՀՖՖ-ի մրցումների անցկացման Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը «ՀՀ ակումբների միջեւ 2017-2018թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին:

Բոլոր դիտողությունները եւ առաջարկները մինչեւ ս.թ. մայիսի 19-ը ներառյալ գրավոր պետք է ուղարկել ՀՖՖ մրցումների կազմակերպման բաժին կամ [email protected] 

էլեկտրոնային հասցեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում