«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Պոգբան չի մասնակցի խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցելու Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հետաձգված հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 27-ին:

Ֆրանսիացին հանդիպումը բաց կթողնի վնասվածքի պատճառով: Այդ մասին հայտնել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն,- գրում է «Sky Sports»-ը։

Միաժամանակ նշվում է, որ թեթև վնասվածքներից ապաքինվել են Անդեր Էրերան ու Անտոնիո Վալենսիան, ովքեր պատրաստ են մասնակցել դերբիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում