«Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Լեսթերին» (տեսանյութ)

Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված՝ «Արսենալ» – «Լեսթեր Սիթի» հանդիպումը։ Արսեն Վենգերի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «աղվեսների» պաշտպան Ռոբերտ Հուտի՝ 86-րդ րոպեին խփած ինքնագոլի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 60 միավոր (32 խաղ) և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Լեսթերը» մնաց 37 միավորով 15-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում