Գերմանիայի գավաթ․ «Բորուսսիան» կիսաեզրափակչում հաղթեց «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց «Բավարիային» և տիտղոսի համար պայքարելու հնարավորություն ստացավ։

«Ալյանց Արենայում» կայացած հանդիպումն ավարտվեց 2։3 հաշվով։ 19-րդ րոպեին դորտմունդյան թիմին առաջ մղեց Մարկո Ռոյսը։ Նախքան ընդմիջում Խավի Մարտինեսի և Մաթս Հյումելսի գոլերի շնորհիվ «Բավարիան» հաշիվը դարձրեց 2։1։ 69-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց Դեմբելեն։

Եզրափակիչ խաղում Թոմաս Տուխելի թիմը խաղալու է «Այնտրախտի» հետ։

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Բավարիա Մյունխեն» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 2։3
Գոլերը՝ Մարտինես 28՛, Հյումմելս 41՛ – Ռոյս 19՛, Օբամեյանգ 69՛, Դեմբելե 74՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում