Էրիքսենի գոլը հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված՝ «Քրիսթալ Փելաս» – «Տոտենհեմ» հանդիպումը, որում հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին։ Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիքսենը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 74 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 4 միավորով։ «Քրիսթալ Փելասը» մնաց 38 միավորով 12-րդ տեղում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում