ԱԱ-2018-ում կօգտագործվեն տեսակրկնություններ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունում օգտագործվելու է տեսակրկնությունների համակարգը:

«ԱԱ-2018-ում լինելու են տեսակրկնության մրցավարներ, որովհետև մինչ օրս մենք միայն դրական կարծիքներ ենք ստացել այդ համակարգի մասին»,- իտալացու խոսքն է մեջբերում BBC Sport-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնֆեդերացիաների Գավաթում նույնպես մրցավարներն օգտվելու են այդ տեխնոլոգիայի հնարավորությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում