Հայտնի է` Լա լիգայից դուրս մնացած առաջին թիմը

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի արդյունքներով հայտնի դարձավ մրցաշարից դուրս մնացած առաջին թիմը: Անհաջողակն «Օսասունան» է, որն այս տուրում 1:7 հաշվով պարտվել է «Բարսելոնային»:

Նավարացիները վաստակել են 18 միավոր և անհասանելի դարձել 17-րդ հորիզոնականում գտնվող «Լեգանեսից»: Վերջինս անչափ կարևոր հաղթանակ է տոնել «Լաս Պալմասի» նկատմամբ (3:0): Մերձմադրիդյան թիմն ունի 30 միավոր և նույնիսկ «Օսասունային» հավասարվելու դեպքում անհատական խաղերի արդյունքում կգերազանցի:

Ներկայումս վտանգավոր գոտում են գտնվում նաև «Գրանադան» (20) ու Խիխոնի «Սպորտինգը» (24):

Հետևեք մեզ նաև Telegram-ում