Զիդան. Իսկոն ֆենոմենալ էր, քչերը կարող են նրա պես խաղալ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զիենդին Զիդանը կարծիք է հայտնել Պրիմերայի 34-րդ տուրի` «Դեպորտիվոյի» հետ խաղի (6:2) մասին, որին չեն մասնակցել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ:

«Շատ գոլային պահեր ունեինք: Պետք է ուրախ լինենք մեր ցուցադրած ֆուտբոլից: Հենց սկզբից հիանալի էինք գործում, ամեն ինչից գոհ եմ:

Ուրախ եմ, որ Իսկոն ու Խամեսը գոլեր խփեցին, բայց ես բոլորի գործողություններից եմ բավարարված: Այդ ֆուտբոլիստները, ովքեր քիչ խաղաժամանակ են ստանում, կարողացան իրենց լավագույն կողմերով դրսևորել: Նրանք լավ մարզավիճակում են և ցանկանում են խաղալ: Այժմ դա իմ խնդիրն է` ինչպես ֆուտբոլիստին ասել, որ նա հաջորդ հանդիպմանը չի մասնակցի: Ընդհանուր առմամբ մեզ բոլոր խաղացողներն էլ անհրաժեշտ են:

Իսկոն ֆենոմենալ էր: Քչերը կարող են նրա պես խաղալ: Երկրպագուները նրան լավ են վերաբերվում։ Ուրախ եմ նրա համար»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «Football Espana»-ն

Հավելենք, որ Իսկոն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ Իսպանիայի առաջնությունում 10 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում