2016-17 մրցաշրջան. «Բարսելոնան» առաջինը 100 գոլ խփեց առաջնությունում

Պրիմերայի 34-րդ տուրում «Բարսելոնան» 7:1 հաշվով ջախջախել է «Օսասունային»: Այդ հաղթանակի շնորհիվ կատալոնացիներն Իսպանիայի առաջնությունում 101 գոլ են խփել:

Կատալոնացիները դարձան Եվրոպայի առաջին թիմը, որն ընթացիկ մրցաշրջանում ազգային առաջնությունում հաղթահարեց 100 գոլի սահմանը:

Ուշագրավ է, որ «կապտանռնագույնների» հարյուրերորդ գնդակը հեղինակել է Խավիեր Մասկերանոն: Արգենտինացին «Բարսելոնայում» անցակցրած 7 տարում առաջին անգամ է գրավել մրցակցի դարպասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում