Հայտնի է` ով է դառնալու Հոլանդիայի հավաքականի մարզիչը

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան կողմնորոշվել է ազգային ընտրանու նոր գլխավոր մարզչի հարցում: Իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ «նարնջագույնների» ղեկը ստանձնելու է Դիկ Ադվոկատը: Կողմերը դեռ պայմանագիր չեն կնքել, սակայն արդեն ամեն ինչ որոշված է:

Հոլանդիայի հավաքականում աշխատելու համար «փոքրիկ գեներալը» չի ավարտի մարզչական կարիերան, որի մասին ավելի վաղ հայտարարել էր: Ներկայումս 69-ամյա մասնագետը գլխավորում է թուրքական «Ֆեներբախչեն»:

Նշվում է, որ Հոլանդիայի հավաքականում Ադվոկատի օգնականն է դառնալու լեգենդար Ռուդ Գուլիտը: «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիրը վերջին անգամ մարզչական գործունեություն է ծավալել 2011 թվականին, երբ գլխավորում էր Գրոզնիի «Թերեքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում