«Շիրակը» հերքում է. Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի «Գալաթասարայ»

Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Գյումրեցիների մամուլի ծառայությունն այդ կապակցությամբ հետևյալ հայտարարությունն է տարածել.

«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակը» չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից: Նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով են հետաքրքրված բելգիական ակումբները, ինչպես նաև իտալական «Ֆիորենտինան» ու Մոկվայի ԲԿՄԱ-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում