Սերենա Ուիլյամս. Երբ Ալեքսիս Օհանյանն ինձ առաջարկություն արեց, բարկացա

Աշխարհի առաջին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է «Reddit» սոցիալական կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ հարաբերությունների մասին: Ամերիկուհին երեխա է սպասում հայ գործարարից:

«Ամուսնանալու անհրաժեշտությունը երբեք չի ճնշել ինձ: Ամուսնության ձգտում ունեցողներից չեմ: Ինձ դուր է գալիս իմ կյանքը, իմ ազատությունը: Չնայած լսել եմ, որ ժամանակի հետ դա անցնում է: Սիրում եմ իմ աշխատանքը և երբեք չէի ցանկանա, որ որևէ բան խանգարեր դրան: Միշտ կարիերայի վրա եմ կենտրոնացված եղել:

Երբ նա առաջարկություն արեց, դա ինձ գրեթե հունից հանեց: Ավելի ճիշտ ոչ թե գրեթե, այլ իսկականից զայրացրեց: Ես նախամրցաշրջանային հավաք էի անցկացնում, պատրաստվում էի «Australian Open»-ը հաղթել, երբ հանկարծ նա ինձ Հռոմ է կանչում: Չեմ կարող ամեն անգամ թողնել թենիսը և նրա մոտ գնալ միայն նրա համար, որ նա է այդպես ցանկացել»,- «USA Today»-ի հետ զրույցում ասել է 35-ամյա թենիսիստուհին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում