Կասանո. Ամենագերագնահատված ֆուտբոլիստներն են Պոգբան, Բալոտելին ու Խամեսը

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծիք է հայտնել, թե ովքեր են ժամանակակից ֆուտբոլի ամենագերագնահատված ֆուտբոլիստները:

«Երեք ամենագերագնահատված խաղացողներն են Պոգբան, Բալոտելին ու Խամես Ռոդրիգեսը: Արժե՞ր Պոգբան 120 միլիոն եվրո: Կարծում եմ` ոչ: Խամե՞սը` 80: Նույնպես` ոչ: Եթե նա այդքան արժի, պատկերացնո՞ւմ եք Ինյեստան մի քանի տարի առաջ որքան պետք է գնահատվեր:

Ինչ վերաբերվում է Բալոտելիին, ապա նրան միայն լավն եմ մաղթում: Ֆրանսիայում նրա գործերը վատ չեն դասավորվում: Մարիոյի ու Պոգբայի բախտը բերել է. նրանց լավ գործակալ է բաժին հասել՝ Մինո Ռայոլան: Նրանց երկուսի համար էլ Ռայոլան անհավանական հնարավորություններ է ստեղծել:

Իմ տեսած լավագույն երեք ֆուտբոլիստնե՞րը: Առաջինը Մեսսին, միշտ նա: Հետո Ինյեստան: Եռյակը եզրափակում են Չավին և․․․ ես»,- ասել է Կասանոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում