Իսկո. Երբեք այսքան լավ մարզավիճակում չեմ եղել

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն Լա լիգայի 34-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ արտագնա հանդիպման (6:2) վերաբերյալ ասել է, որ իրեն շատ հարմարավետ է զգացել այն ֆուտբոլիստների շրջապատում, ովքեր իր հետ ընդգրկված են եղել մեկնարկային կազմում:

«Միգուցե, երբեք այսքան լավ մարզավիճակում չեմ եղել: Ինձ շատ հարմարավետ էի զգում այս թիմակիցների հետ: Նրանք հեշտացնում էին իմ աշխատանքը: «Դեպորի» հետ հանդիպումը լի էր թիմային ու անհատական խաղի գեղեցիկ դրվագներով:

«Ռեալը» 23 ֆուտբոլիստ ունի, և նրանցից յուրքանաչյուրն առանց խնդիրների կարող է խաղալ առաջին րոպեներից: Կարևորն այն է, որ մեր թիմը կանգ չի առնում և շարունակում է առաջ ընթանալ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում «AS.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում