Մեսսի. Միայն Զիդանից եմ խաղաշապիկ խնդրել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ այլ ֆուտբոլիստներից խաղաշապիկներ չի խնդրում:

«Այլ ֆուտբոլիստների չեմ խնդրում խաղաշապիկ փոխանակել: Մինչ օրս միայն մեկ խաղացողի եմ խնդրել: Դա եղել է Զիդանը:

Գուտի՞ն: Նա երկու անգամ դիմել է այդ հարցով: Մեկը «Կամպ Նոու», իսկ մյուսը «Սանտյագո Բեռնաբերու» մարզադաշտում կայացած հանդիպումներից հետո: Ի դեպ, նա միշտ դրական է խոսել իմ մասին:

Եթե մրցակցի կազմում արգենտինացի կա, նրա հետ եմ փոխանակվում խաղաշապիկներով: Եթե արգենտինացի չկա, փոխանակվում եմ նրա հետ, ով ցանկանում է: Ինքս նման առիթ չեմ փնտրում»,- «Invictos»-ի հետ զրույցում ասել է արգենտինացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում