Հայաստանի Մ-19 հավաքական է հրավիրվել 23 ֆուտբոլիստ

Մայիսի 9-ին և 11-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով Կիպրոսի Մ-19 հավաքականին:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի Մ-19 հավաքականն մայիսի 4-ից 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մայիսի 7-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Նիկոլաոս Մելիքյան, «Ատրոմիտոս» (Հունաստան)
Խաչատուր Մանուկյան, «Բանանց»
Էրիկ Խուրշուդյան, «Բանանց»

Պաշտպաններ

Ալբերտ Խաչումյան, «Փյունիկ»
Լևոն Ղարիբյան, «Փյունիկ»
Արման Ասիլյան, «Փյունիկ»
Էրիկ Ղարիբյան, «Բանանց»
Արսեն Սադոյան, «Բանանց»
Արթուր Խաչատրյան, «Բանանց»
Հրաչյա Գեղամյան, «Բանանց»
Սամվել Խուրշուդյան, «Էրեբունի»

Կիսապաշտպաններ

Վահան Բիչախչյան, «Շիրակ»
Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»
Դավիթ Նալբանդյան, «Փյունիկ»
Վիգեն Կարապետյան, «Փյունիկ»
Արմեն Նահապետյան, «Փյունիկ»
Միհրան Պետրոսյան, «Փյունիկ»
Էրիկ Վարդանյան, «Բանանց»
Միխաիլ Մուրադյան, «Բանանց»
Կարեն Մելքոնյան, «Բանանց»

Հարձակվողներ

Առլեն Ծատուրյան, «Շիրակ»
Ռաֆիկ Մելիքյան, «Փյունիկ»
Աբրահամ Պորտուգալյան, «Բանանց»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում