Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը երկու գոլային պահ ստեղծեց

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գրանցված ոչ-ոքին (0:0):

«Չպետք է մոռանանք, թե ինչպիսի թիմի հետ էինք խաղում: Գոհ եմ իմ թիմի խաղից, որովհետև մրցակիցն ընդամենը երկու գոլային պահ ստեղծեց: Գիտեմ, որքան դժվար է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մենք տաղանդավոր երիտասարդներն ունենք, սակայն դժվար է գոլ խփել, երբ մրցակիցն այդքան շատ ֆուտբոլիստներով է պաշտպանվում:

Մինչև մրցաշրջանի ավարտը յուրաքանչյուր հանդիպում մեզ համար եզրափակչի պես է լինելու: Գիտենք, որ այդ մրցավեճերում չհաղթելու իրավունք չունենք»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում