Ֆելիպե Մելոն հարվածել է մրցակցին ու նահանջել դեպի ոստիկանները (տեսանյութ)

Լիբերտադորեսի Գավաթի շրջանակում տեղի ունեցած «Պալմերյաս» – «Պենյարոլ» հանդիպման (3:2) ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել:

Միջադեպի ժամանակ ուշադրության կենտրոնում է հայտնվել «Յուվենտուսի» ու «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ֆելիպե Մելոն: Բրազիլացին երկու անգամ հարվածել է ուրուգվայցիների ֆուտբոլիստի դեմքին ու հետքայլով նահանջել դեպի ոստիկանները, որտեղից էլ շարժվել է հանդերձարան:

Հետագայում ոստիկանները բաժանել են կոնֆլիկտի մասնակիցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում