Պաշտոնական. Ալկանտարան նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ (լուսանկար)

«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Տյագո Ալկանտարայի հետ: 26-ամյա ֆուտբոլիստի համաձայանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը,- տեղեկացնում է մյունխենցիների պաշտոնական կայքը:

«Տյագոն Եվրոպայի լավագույն ու ամենապահանջված կիսապաշտպաններից մեկն է: Մեր ակումբում շատ ուրախ ենք, որ կարողացել ենք նման փայլուն ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ համագործակցության շուրջ պայմանավորվածության հասնել»,- ասել է գերմանական գրանդի ղեկավար խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն:

««Բավարիան» իմ տունն է: Մյունխենում ինձ նույնպես ինչպես տանն եմ զգում: Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս և ապագայում ցանկանում եմ «Բավարիայի» հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճել»,- նշել է Իսպանիայի հավաքականի խաղացողը:

Ընթացիկ մրցաշրջանում Ալկանտարան, ում վերադարձնելու շուրջ լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնան», Բունդեսլիգայում մասնակցել է 25 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ երեկ մյունխենցիները գնել էին Կինգսլի Կոմանի ամբողջական տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում