«Marca». Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդին» խնդրել է իրեն բաց թողնել «Ռեալ»

«Ռեալը» մտադիր է առաջիկա ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերը:

«Marca.com»-ի տեղեկությամբ, 26-ամյա ֆուտբոլիստն արդեն «կարմիր սատանաների» ղեկավարությանը խնդրել է իրեն բաց թողնել Իսպանիա:

Մադրիդցիները մտադիր են ժամանակին սկսել բանակցությունները, որպեսզի չկրկնվի 2015 թվականի ամռանը տեղի ունեցած ձախողումը, երբ տրանսֆերային պատուհանի վերջին օրը կողմերը չեն հասցրել ուղարկել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իսպանական ու անգլիական ակումբները դեռ չեն սկսել բանակցությունները, սակայն տրանսֆերը գնահատվում է 70-75 միլիոն եվրո:

Նշվում է, որ Դե Խեան «Արքայական ակումբի» հետ արդեն պայմանավորվել է երկարաժամկետ համաձայնագրի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում