Ջերարդը` «Լիվերպուլի» պատանեկան թիմի մարզիչ

«Լիվերպուլը» հայտարարել է Սթիվեն Ջերարդին ակումբի մինչև 18 տարեկանների թիմի մարզիչ նշանակելու մասին:

Անգլիացին, ով փետրվարից աշխատում է մերսիսայդցիների ակադեմիայում, ամռանը կսկսի մարզել պատանեկան թիմը:

«Հաճույք եմ ստանում ակադեմիայում աշխատելով: Կարծում եմ` արդեն շատ բան եմ սովորել: Խոսել եմ ակադեմիայի տնօրեն Ալեքս Ինգլտորպի հետ և եկել այն եզրակացությանը, որ ժամանակն է սեփական թիմը ղեկավարել»,- ասել է 36-ամյա նախկին ֆուտբոլիստը:

2016 թվականի նոյեմբերին Ջերարդը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում