ԱՖՖ-ի նախագահ. Սամպաոլիին կդառնա Արգենտիանյի հավաքականի մարզիչը

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԱՖՖ) նախագահ Կլաուդիո Տապիան ESPN-ի հետ զրույցում հայտարարել է, որ ազգային ընտրանու նոր մարզիչ է դառնալու Խորխե Սամպաոլի: «Սևիլյան» գլխավորող 57-ամյա մասնագետի պայմանագրի ժամկետը լրանում է 2018 թվականի ամռանը, սակայն համաձայնագրում առկա է կետ, ըստ որի նրա հրաժարագինը կազմում է 1,5 միլիոն եվրո:

«Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ընտրել ենք Սամպաոլիին: Նա մեր միակ թեկնածուն է: Ցանկանում ենք «Սևիլյայի» հետ լավ հարաբերություններ պահպանել, այդ պատճառով բանակցություններ վարելու ենք Իսպանիայի առաջնության ավարտից հետո»,- ասել է Տապիան:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին պաշտոնանկ է արվել «ալբիսելեստեի» մարզիչ Էդգարդո Բաուսան, ում գլխավորությամբ հարավամերիկացիները 8 հանդիպում են անցկացրել, որոնցում ընդամենը 3 հաղթանակ են տոնել:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտում Արգենտինան 14 խաղում վաստակած 22 միավորով գտնվում է 5-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում