Անրի. «Արսենալում» միայն մեկ ֆուտբոլիստ կա, ում ներկայությունը չի զարմացնում

«Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրին քննադատության է ենթարկել լոնդոնցիների խաղը: Ֆրանսիացու խոսքով «զինագործների» կազմում միայն մեկ ֆուտբոլիստ կա, ում խաղի որակը հարցեր չի առաջացնում:

«Որպես «Արսենալի» երկրպագու` ինձ համար դժվար է նման բան ասել, բայց պետք է անկեղծ լինեմ: «Արսենալում» հիմա միայն Ալեքսիս Սանչեսն է, ում խաղադաշտում տեսնելիս չես ասում. «Ի՞նչ է նա այնտեղ անում»»,- Անրիի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանչեսը դժգոհ է իր թիմակիցների խաղից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում