Զիդան․ Ռոնալդուն կարող է խաղալ ցանկացած դիրքում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վստահ է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի է խաղում ինչպես եզրերում, այնպես էլ կենտրոնում։

-Ռոնալդուն միշտ եզրում է խաղացել, սակայն նրա մակարդակը թույլ է տալիս հանդես գալ տարբեր դիրքերում։ Նա կարող է լինել վառ արտահայտված հարձակվող, քանի որ հիանալի ֆուտբոլիստ է։ Եվ պետք չէ մոռանալ, որ Կրիշտիանուն գրեթե 400 գոլ խփել է՝ խաղալով վինգերի դիրքում։ Դա հիանալի ձեռքբերում է, բայց նա այնքան լավն է, որ կարող է խաղալ ցանկացած դիրքում,- Զիդանի խոսքը փոխանցում է «The Mirror»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում