«L’Equipe». Ժամանակակից ֆուտբոլի լավագույն մարզիչները

Ֆրանսիական հեղինակավոր «L’Equipe» պարբերականը հրապարակել է ժամանակակից ֆուտբոլի 50 լավագույն մարզիչների ցանկը։ Լավագույններին որոշելու համար քվեարկություն է անցկացվել լրատվամիջոցի 33 լրագրողների միջև։

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2008-2012 թվականների ընթացքում Գվարդիոլան «Բարսելոնայում» 14 տիտղոս է նվաճել։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։

Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Կարլո Անչելոտին («Բավարիա»), Ժոզե Մոուրինյուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), Յոահիմ Լյովը (Գերմանիայի հավաքական), Զինեդին Զիդանը («Ռեալ»), Լեոնարդու Ժարդիմը («Մոնակո») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»)։

Ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում