Մոուրինյու․ Կարող եմ մասնակցել «Սուոնսիի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կատակել է, որ կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Սուոնսիի» հետ խաղին։ Ապրիլի 30-ին կայանալիք խաղից առաջ «կարմիր սատանաների» շարքում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները։

-Հիմա միակ իրական կենտրոնական պաշտպանը, որ կարող է խաղալ, Էրիկ Բային է։ Առողջ են նաև Տուանզեբեն, Բլինդը։ Կարծում եմ՝ «Սուոնսիի» դեմ կխաղան Բային ու Բլինդը․ նրանք հիանալի խաղացին «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Բացի այդ, ես տքնաջան մարզվում եմ մարզասրահում, այնպես որ՝ Մոուրինյուն և Տուանզեբեն ևս կարող են մասնակցել «Սուոնսիի» դեմ հանդիպմանը,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է «ESPN FC»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում