Կլոպ․ «Ռեալի» և «Բարսելոնայի» համար բարդ կլիներ հաղթել ԱՊԼ-ում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» դժվարություններ կունենային Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում։

-Անգամ իսպանական մեծագույն ակումբների համար բարդ կլիներ հաղթել Պրեմիեր լիգայում։ Իհարկե, «Ռեալն» ու «Բարսելոնան» Անգլիայում կպայքարեին տիտղոսների համար, սակայն հաջողության հասնելը բարդ կլիներ։ 

Պրեմիեր լիգայում ոչինչ հստակ չէ։ Այստեղ պայքարը շատ մեծ է, և յուրաքանչյուր խաղում կարող են անակնկալներ լինել։ Այստեղ չկան թիմեր, որտեղ հնարավոր է մեկնարկային կազմի ֆուտբոլիստին հանգստանալու հնարավորություն տալ և հաղթել 4։0 հաշվով։ Պրեմիեր լիգայում նման բան չկա։ Դա հնարավոր չէ նաև Բունդեսլիգայում, բացառությամբ «Բավարիայի»։

«Չելսին» հիանալի մրցաշրջան է անցկացնում, բայց շատ խաղեր այս թիմը հաղթել է 1։0 հաշվով և ստիպված պաշտպանվել է մինչև վերջին վայրկյանը։ Ես արդեն երկու լիգայում աշխատելու փորձ ունեմ և կարող եմ ասել, որ Անգլիայում շատ դժվար է։ Հարցրեք Գվարդիոլային, նա նույնը կասի,- Կլոպի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում