Ռոնալդինյոյի երեք փոխանցումները. «Բարսելոնայի» ու «Ռեալի» լեգենդների խաղ (տեսանյութ)

Բեյրութում ընկերական հանդիպում է տեղի ունեցել «Բարսելոնայի» ու «Ռեալի» լեգենդների միջև: 38 հազար հանդիսականի ներկայությամբ խաղը անցել է բավականին հետաքրքիր ու անզիջում պայքարում:  «Բարսելոնան» հաղթել է 3:2 հաշվով:

Նախկինի պես առանձնացել է Ռոնալդինյո – Լյուդովիկ Ժուլի հարձակման գիծը: Բրազիլացու երկու գոլային փոխանցումներից հետո ֆրանսիացին դուբլ է ձևակերպել: Հատկապես հիշարժան է ստացվել առաջին գնդակը: Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը ևս մեկ գոլային փոխանցում է կատարել Սիմաո Սամբրոզային:

Մադրիդցիների կազմում գոլերի հեղինակ են դարձել Ֆերնանդո Ֆերնանդեսը և Խավի Գերերոն: Առանձնակի գեղեցիկ է ստացվել առաջին գնդակը, երբ Ֆերնանդեսը տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով խոցել է դարպասի ձախ վերին անկյունը:

«Արքայական ակումբի» հարձակման գիծը կազմել են Ֆերնանդո Մորյենտեսն ու Նիկոլա Անելկան: Վերջինս դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Ընկերական խաղ, Բեյրութ
Լեգենդներ. «Բարսելոնա» – «Ռեալ»` 3:2
Գոլերը` Ժուլի (8, 60), Սիամո (60) – Ֆերնանդես (29), Գերերո (80)

Հետևեք մեզ նաև Telegram-ում