Խեսե. Գրիզմանը տեղ չէր ունենա «Ռեալի» մեկնարկային կազմում

«Լաս Պալմասի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարծիք է հայտնել «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանի` «Ռեալ» հնարավոր տեղափոխության շուրջ:

«Երբեք «Ատլետիկոյի» կարմիր-սպիտակ գույնի խաղաշապիկը չեմ կրի: Միշտ «Ռեալին» եմ երկրպագել, այնտեղ եմ մեծացել: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է: 100%-անոց հարգանքով եմ վերաբերվում այդ ակումբին:

Գրիզմանը տեղ չէր ունենա «Ռեալի» մեկնարկային կազմում: Այնտեղ նրանից լավ շատ ֆուտբոլիստներ կան»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում