Ինյեստան չի մասնակցի դերբիին. «Բարսելոնայի» հայտացուցակը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան վնասվածքի պատճառով չի մասնակցի «Էսպանյոլի» հետ այսօր կայանալիք արտագնա հանդիպմանը:

«Կապտանռնագույնների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմի ավագը վնասվածք ունի ու երեկ` ապրիլի 28-ին չի մասնակցել մարզմանը: 

Փոխարենը 3-խաղյա որակազրկումից հետո խաղալու իրավունք է ստացել Նեյմարը:

Կատալոնական դերբիին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտավորել է հետևյալ 18 ֆուտբոլիստներին՝

Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Սիլեսեն, Պիկե, Մասկերանո, Ալբա, Դին, Ումտիտի, Սերխի Ռոբերտո, Բուսկետս, Ալենյա, Ռակիտիչ, Դենիս Սուարես, Թուրան, Գոմեշ, Ալկասեր, Մեսսի, Լուսի Սուրաես, Նեյմար:

«Էսպանյոլ» – «Բարսելոնա» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում