«Բազելը» 8-րդ անգամ անընդմեջ` Շվեյցարիայի չեմպիոն

Շվեյցարիայի առաջնության 30-րդ տուրում «Բազելը» 2:1 հաշվով հաղթել է «Լյուցերնին» ու ժամկետից շուտ ապահովել չեմպիոնի կոչումը:

Երկրորդ տեղում ընթացող «Յանգ Բոյզը» 24 միավորով զիջում է առաջատարին և նույնիսկ մեկ խաղ պակաս է անցկացրել, սակայն միևնույն է առաջիկա 6 տուրերի ընթացքում չի կարողանա առաջին տեղ բարձրանալ:

Այսպիսով, «Բազելը» 8-րդ անգամ անընդմեջ դարձավ Շվեյցարիայի չեմպիոն: «Ռոտբլուն» իր պատմության ընթացքում 20-րդ անգամ հաղթեց այդ երկրի առաջնությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում