Ալեգրի. «Յուվենտուսը» երբեք նման գոլեր բաց չէր թողել

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծիք է հայտնել Ա Սերիայի 34-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղի մասին: Իտալացին հրաժարվել է խոսել այն դրվագի մասին, երբ բերգամոցիների պաշտպանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել, սակայն մրցավարը որոշել է 11-մետրանոց չնշանակել:

«Նույնիսկ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Հաշվի մեջ առջևում էինք մինչև հիմնական ժամանակի վերջին րոպեները: 11-մետրանոցն էական չէ, քանի որ թիմը պետք է խաղի ելքն առանց դրա լուծեր:

«Յուվենտուսը» երբեք նման գոլեր բաց չի թողել: Ոչ ոք չէր մտածում, որ հեշտ մրցավեճ է սպասվում, սակայն մենք երկու կոպիտ սխալներ թույլ տվեցինք:

Հիմա մրցաշրջանի կարևորագույն հատվածն է. մեզ միավորներ են անհրաժեշտ: Հաղթանակը մեզ կմոտեցներ չեմպիոնությանը: «Մոնակոյի» հետ հանդպումից առաջ սա կսթափեցնի մեզ: «Մոնակոն» լավ թիմ և մեզ անհրաժեշտ է լավ մարզավիճակում լինել»,- իտալացու խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում