NBA-ի փլեյ-օֆֆ. Այսօր կայացած խաղերի թոփ-5 դրվագները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում այսօր կայացել են երեք հանդիպումներ, որոնց արդյունքում «Բոսթոնն» ու «Վաշինգտոնն» անցել են փլեյ-օֆֆի հաջորդ փուլ: NBA-ն ներկայացրել է այդ խաղերում գրանցված ամենագեղեցիկ դրվագների հնգյակը:

Առաջին տեղն է զբաղեցրել «Վաշինգտոնի» խաղարկող Ջոն Ուոլի անհատական անցումն ու դանքը, որը նա կատարել է «Ատլանտայի» հետ մրցավեճում: Լավագույն եռյակում են ընդգրկվել նաև «Բոսթոնի» բասկետբոլիստ Ջերալդ Գրինի բարձր ցատկով վաստակած միավորը և նույն Ուոլի բլոք-շոթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում