«Ռեալ Սոսյեդադը» «Գրանադային» ուղարկեց Սեգունդա (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շաբաթօրյա ծրագիրը մեկնարկել է Սան Սեբաստիանում, որտեղ «Ռեալ Սոսյեդադն» ընդունել է «Գրանադային»: Բասկերը հաղթել են 2:1 հաշվով:

Առաջին կեսի վերջին րոպեին Կարլոս Վելան եզրափակել է Միկել Օյարսաբալի խորամանկ փոխանցումը: Երկրորդ կեսի միջնամասում անդալուզցիները պատասխան գնդակն են խփել: Աջ եզրից կատարված փոխանցումից հետո Դորտմունդի «Բորուսսիայից» վարձավճարով տեղափոխված Ադրիան Ռամոսը գլխի հարվածով գրավել է դարպասը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ բասկերը փայլուն կոմբինացիա են ձեռնարկել, որի արդյունքում Սերխիո Կանալեսը ֆանտաստիկ փոխանցմամբ հարվածի է դուրս բերել Խուանմիին, ով չի վրիպել:

Այդ հաղթանակի շնորհիվ Էուսեբիո Սակրիստանի թիմը վաստակել է 61 միավոր ու բարձրացել Եվրոպա լիգայի ուղեգիր տվող 6-րդ հորիզոնական: Թոնի Ադամսի թիմը 20 միավորով մնաց 19-րդ հորիզոնականում և կորցրեց 17-րդ տեղում գտնվող «Լեգանեսին» (30) հասնելու բոլոր հնարավորությունները։ Այսպիսով, անդալուզցիները դուրս մնացին Պրիմերայից:

Լա լիգա, 35-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» – «Գրանդա»` 2:1
Գոլերը՝ Վելա (45), Պուանմի (84) – Ա. Ռամոս (65)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում