Վենգեր. Վան Պերսիին բաց թողեցինք ՄՅՈւ, որովհետև նա 29 տարեկան էր, Սանչեսի դեպքն այլ է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին խնդրել են համեմատական անցկացնել 2012 թվականին Ռոբին վան Պերսիի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու և Ալեքսիս Սանչեսի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակի մասին,- հայտնում է «The Sun»-ը։

«Վան Պերսիին բաց թողեցի, որովհետև նա արդեն 29 տարեկան էր: Նրա տարիքը մոտենում էր 30-ին, և նա երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունաթեդի» հետ :

Սանչեսի դեպքն այլ է: Կարծում եմ` նա նոր պայմանագիր կկնքի ու մեզ մոտ կմնա: Նույնիսկ եթե նա «Արսենալի» հետ նոր համաձայնագիր չստորագրի, կփորձեմ համոզել նրան, որ մնա: Ավելի լավ է նրան թիմում պահել, քան վաճառել մեր մրցակիցներին»,- ասել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ չիլիացու պայմանագրի ժամկետը լրանալու է 2018 թվականի ամռանը: Դեկտեմբերին Սանչեսը կդառնա 29 տարեկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում