Բարձրագույն խումբ․ Առաջատարը կամային հաղթանակ տոնեց հետնապահի նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալեց հետնապահ «Արարատին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Էդգար Մկրտչյանը։ 17-րդ րոպեին Արտակ Եդիգարյանը վերականգնեց հավասարությունը։ 55-րդ րոպեին Եդիգարյանը դուբլ ձևակերպեց՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը, իսկ խաղի վերջին րոպեին աչքի ընկավ Զավեն Բադոյանը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 51 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» մնաց 9 միավորով՝ վերջին տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում