«Լեսթերը» հաղթեց «Վեսթ Բրոմվիչին», «Սանդերլենդը» դուրս մնաց Պրեմիեր լիգայից (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 43-րդ րոպեին խփեց Ջեյմի Վարդին։

Այս հաղթանակից հետո «աղվեսներն» ունեն 40 միավոր և զբաղեցնում են 11-րդ տեղը, իսկ «Վեսթ Բրոմվիչը» մնաց 44 միավորով՝ 8-րդ տեղում։

Այս տուրի արդյունքներով «Սանդերլենդը» դարձավ առաջին թիմը, որը զրկվեց հաջորդ մրցաշրջանը Պրեմիեր լիգայում անցկացնելու բոլոր հնարավորություններից։ Դևիդ Մոյեսի թիմը սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց «Բորնմուտին»։ Այժմ «Սանդերլենդն» ունի 21 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը և Պրեմիեր լիգայում մնալու հնարավորություն տվող 17-րդ տեղից հետ է մնում 13 միավորով։ Ջոշուա Քինգի գոլի շնորհիվ հաղթանակ տոնած «Բորնմուտն» ունի 41 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Զուգահեռաբար ընթացող՝ «Սաութհեմփթոն» – «Հալ Սիթի» և «Սթոք Սիթի» – «Վեսթ Հեմ» խաղերում գոլեր չեն արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում