«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ, «Լեյպցիգը»՝ «Ինգոլշտադի» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ․ հանդիպման ընթացքում գոլեր չարձանագրվեցին։ Այս խաղից հետո Թոմաս Տուխելի թիմն ունի 57 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Քյոլնը» 42 միավորով ութերորդ տեղում է։

Զուգահեռաբար ընթացող «Լեյպցիգ» – «Ինգոլշտադ» խաղում ևս գոլեր չարձանագրվեցին։ «Լեյպցիգն» այս ոչ-ոքիից հետո 63 միավորով երկրորդ տեղում է, և եթե «Բավարիան» այս տուրում հաղթի «Վոլֆբուրգին»՝ առաջնության ավարտից երեք տուր առաջ կդառնա չեմպիոն։ «Ինգոլշտադը» 29 միավորով 19-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում