«Մոնակոն» կամային հաղթանակ տոնեց «Թուլուզի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոնական կոչման գլխավոր հավակնորդ «Մոնակոն» հյուրընկալեց «Թուլուզին» և 3։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

46-րդ րոպեին Օլա Թոյվոնենն առաջ մղեց հյուրերին, սակայն 3 րոպե անց Կամիլ Գլիկը վերականգնեց հավասարություն, 64-րդ րոպեին աչքի ընկավ Կիլիան Մբապեն, իսկ վերջնական հաշիվը 75-րդ րոպեին ձևակերպեց Թոմա Լեմարը։

Այս հաղթանակից հետո «Մոնակոն» 83 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Պարի Սեն Ժերմենին» գերազանցում է 3 միավորով․ երկու թիմերն էլ 34-ական հանդիպում են անցկացրել։ «Թուլուզը» 42 միավորով 11-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում