Ռոնալդուն միայն մեկ անգամ է 11-մետրանոցից գրավել Դիեգո Ալվեսի դարպասը

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի՝ «Ռեալ» – «Վալենսիա» (2:1) հանդիպման երկրորդ կեսում «չղջիկների» դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային հարված, սակայն նշակետին մոտեցած Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ գրավել Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը։

«Gracenote Live»-ը հաղորդում է, որ պորտուգալացի հարձակվողը կարիերայի ընթացքում 4 անգամ է փորձել Ալվեսի դարպասը գրավել 11-մետրանոց տուգանայինից և 3 դեպքում անհաջողության է մատնվել։

31-ամյա բրազիլացի դարպասապահն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արդեն 6 11-մետրանոց է որսացել, ինչը նոր ռեկորդ է։ Բացի այդ, Ալվեսն Իսպանիայի առաջնության պատմության միակ դարպասապահն է, որ 22 անգամ 11-մետրանոց է որսացել։

Ռոնալդուի` այսօր կայացած խաղում չիրացրած տուգանայինի տեսանյութը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում