«Բավարիան» 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն (տեսանյութ)

«Բավարիան» Գերմանիայի 2016-17թթ․ առաջնության ավարտից 3 տուր առաջ դարձավ չեմպիոն։

31-րդ տուրում մյունխենյան թիմն արտագնա խաղում 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլֆսբուրգի» դարպասը․ դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Ալաբան, Արյեն Ռոբենը, Թոմաս Մյուլերը և Ջոշուա Կիմիխը։

Այս հաղթանակից հետո մյունխենյան թիմն ունի 73 միավոր և 10 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին»։ «Վոլֆսբուրգը» 33 միավորով 14-րդ տեղում է։  

Այսպիսով, «Բավարիան» 5-րդ անգամ անընդմեջ և 27-րդ անգամ իր պատմության ընթացքում դարձավ Գերմանիայի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Ուշագրավ է նաև այն, որ «Բավարիան» երրորդ անգամ է չեմպիոնություն ձևակերպում «Վոլֆսբուրգի» հետ արտագնա խաղում (2003, 2007, 2017)։

Բունդեսլիգա, 31-րդ տուր

«Վոլֆսբուրգ» – «Բավարիա»՝ 0։6
Գոլերը՝ Ալաբա 19՛, Լևանդովսկի 36՛, 45՛, Ռոբեն 66՛, Մյուլեր 80՛, Կիմիխ 85՛
Հեռացում՝ Գուստավո 78՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում