«Ատլետիկոն» ջախջախեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում 5։0 հաշվով առավելության հասավ «Լաս Պալմասի» նկատմամբ։ Դիեգո Սիմեոնեի սաներից Կևին Գամեյրոն դուբլ ձևակերպեց, մեկական անգամ աչքի ընկան Սաուլը, Թոմաս Տեյեն, Ֆերնանդո Տորրեսը։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 71 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, իսկ «Լաս Պալմասը» 39 միավորով 14-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լաս Պալմաս» – «Ատլետիկո»՝ 0։5
Գոլերը՝ Գամեյրո 2՛, 18՛, Սաուլ 17՛, Տեյե 72՛, Տորրես 90+1՛
Հեռացում՝ Քևին-Պրինս Բոատենգ 65՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում