«Բարսելոնան» հաղթեց «Էսպանյոլին», Սուարեսը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին՝ «Էսպանյոլը» հյուրընկալեց «Բարսելոնային»։ Լուիս Էնրիկեի սաները 3։0 հաշվով հաղթանակ տոնեցին։

Հանդիպման հաշիվը բացվեց 50-րդ րոպեին․ Խուրադոյի կոպտագույն սխալից օգտվեց Լուիս Սուարեսը և գնդակն ուղարկեց Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը։ 76-րդ րոպեին Իվան Ռակիտիչը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 87-րդ րոպեին Սուարեսը դուբլ ձևակերպեց՝ կրկին օգտվելով մրցակցի սխալից։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 81 միավոր և «Ռեալի» հետ կիսում է առաջատարի կարգավիճակը, սակայն մադրիդյան թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Էսպանյոլը» մնաց 50 միավորով 9-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Էսպանյոլ» – «Բարսելոնա»՝ 0։3
Գոլերը՝ Սուարես 50՛, 87՛, Ռակիտիչ 76՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում