«Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Սուոնսիի» դեմ հանդիպման մեկնարկային կազմը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է «Սուոնսիին», հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 15։00-ին։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այս խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը․

Դավիդ դե Խեա – Յանգ, Բայի, Բլինդ, Շոու, Կերիկ, Անդրե Էրրերա, Լինգարդ, Ուեյն Ռունի, Մարսիալ, Ռաշֆորդ։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է։ Ուշագրավ է, որ պահեստայինների թվում է նաև Խուան Մատան, ով աճուկի վնասվածքի պատճառով վիրահատության էր ենթարկվել, իսկ գլխավոր մարզիչ Մոուրինյուն հայտարարել էր, որ իսպանացու համար մրցաշրջանն ավարտված է։

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 64 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» 31 միավորով 18-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում